ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Ուկրաինական հակամարտությունը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ավստրալիայի Դարվին քաղաքում կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք ուզում ենք համոզված լինել, որ Ուկրաինան լավագույն դիրքում է իր շահերը պաշտպանելու համար, անկախ նրանից, թե ինչպես կլուծվի այս հակամարտությունը ապագայում։ Ես նաև գտնում եմ, և դա նախկինում էլ եմ ասել, որ այն ի վերջո կլուծվի բանակցությունների միջոցով»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։
--00—ՅՄ