ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։
«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը», - ասվում է պաշտպանության նախարարության կայքում։
Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը Լիբանանում իրավիճակի դիվանագիտական լուծմանը և Իսրայելի կառավարությանը կոչ արել շարունակել քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում մարդասիրական սարսափելի իրավիճակը բարելավելու համար:
--00—ՅՄ