Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները մնում են փակուղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

photo_2024-10-31_12-03-42

Եվրահանձնաժողովը ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների առաջընթացի վերաբերյալ իր տարեկան հաշվետվության մեջ հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղու առջև են մնում՝ երկրի հետ կապված որոշ մտահոգությունների պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Թուրքիան թեկնածու երկիր է և Եվրամիության հիմնական գործընկերը։ Այնուամենայնիվ, 2018 թվականից ի վեր երկրի հետ անդամակցության շուրջ բանակցությունները մնում են փակուղում՝ համաձայն Խորհրդի որոշման։ Լուրջ մտահոգություններ են մնում՝ կապված հիմնարար իրավունքների և օրենքի գերակայության, այդ թվում՝ դատական ​​իշխանության անկախության ոլորտների հետ», - նշվում է փաստաթղթում։ 

Բրյուսելում հավելել են, որ օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների շուրջ երկխոսությունը շարունակում է մնալ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների անբաժանելի մասը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ