Եվրահանձնաժողովը հրաժարվել է շտապ խորհրդակցություն անցկացնել Կիևի կողմից նավթի մատակարարման թեմայով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Screenshot_15

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից Հունգարիային և Սլովակիային ռուսական նավթի մատակարարումների արգելափակման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին Բրյուսելում կայացած ճեպազրույցում։ 

«Եվրահանձնաժողովը հաստատում է, որ հանգել է նախնական եզրակացության ԵՄ էներգետիկ անվտանգության համար  անմիջական սպառնալիքի բացակայության վերաբերյալ, ուստի գտնում է, որ հրատապ խորհրդակցություններ անհրաժեշտ չեն», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Ույվարին նաև հիշեցրել է, որ Հունգարիան և Սլովակիան պետք է փուլ առ փուլ հրաժարվեն ռուսական նավթից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՅՄ