Հայաստանն ու Ադրբեջանը դեռ համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստի շուրջ. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստի շուրջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Այս պահին Բաքվի հետ պայմանագրի բոլոր կետերի վերաբերյալ վերջնական համաձայնություն չկա»,- նշել է Կոստանյանը և հավելել՝ այս պահին նաև պայմանավորվածություններ չկան երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների հնարավոր հանդիպումների վերաբերյալ։ 

«Բայց մեզ հետաքրքրում է նման հանդիպումների ինտենսիվությունը»,- ընդգծել է փոխարտգործնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ