ԳՀԽ ժողովին ներկայացրել եմ Հայաստանում իրավական անվտանգության խնդիրների վերաբերյալ զեկույցը․ Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

photo_2024-11-08_11-26-51

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/-ում մասնակցել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 6-ի ժողովին, գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ժողովին ներկայացրել եմ  զեկույց Հայաստանում իրավական անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Մասնավորապես, անդրադարձել եմ, այսպես կոչված, Սահմանազատման կանոնակարգին, ՀՀ սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշման խիստ մտահոգիչ դիրքորոշումներին` կապված Հայաստանի անկախության հռչակագրի նշանակության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի իրավական պարտավորությունների վտանգավոր ստորաբերման, ՀՀ պետական սահմանների անվտանգության հետ և այլն»:

--00—ՅՄ