ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Ըստ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին զավեշտի գագաթնակետն է։
«Զավեշտի գագաթնակետում է այն, թե ինչպես է գործում պետական ապարատը, կամ ինչպես է վարվում այդ մարդը ձեզ հետ»,- դիմելով պաշտոնավորներին, ասաց Սրբազանը։
Սրբազանը իր խոսքում նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ասում է. «Դուք ամենավերջին տեսքով օգտագործվելու եք, ծառայեցվելու եք և դեն եք շպրտվելու ամենակեղտոտ կերպով»։
«ՔՊ-ում բոլորին նույն ճակատագիրն է սպասվում, հեռացե'ք այդ մարդուց, վաղը ուշ է լինելու»,- ասաց Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ