400 հազար մարդ․ Թրամփը՝ Ուկրաինայի զինված ուժերի կորուստների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Capture

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը ուկրաինական զորքերի կորուստները գնահատել է 400 հազար մարդ։

«(Ուկրաինան - խմբ.) անհեթեթ կերպով կորցրել է 400 հազար զինվոր»,- գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»։ Նա նշել է, որ հատուկ գործողությունը հարկադրված միջոց էր, Ռուսաստանին «այլ կերպ անելու շանս չի մնացել, անվտանգության այնպիսի ռիսկեր են ստեղծվել, որ անհնար է այլ միջոցներով պատասխանել»։

Նրա խոսքով, Ռուսաստանը 30 տարի փորձել է համաձայնության գալ ՆԱՏՕ-ի հետ Եվրոպայում անվտանգության սկզբունքների շուրջ, սակայն ի պատասխան նրան բախվել են կա՛մ ցինիկ խաբեության ու ստերի, կա՛մ ճնշման ու շանտաժի փորձերի, մինչդեռ դաշինքը, չնայած Մոսկվայի բողոքներին, անշեղորեն ընդլայնվում և մոտենում է Ռուսաստանի Դաշնության սահմաններին։

--00—ՅՄ