ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Սպիտակ տան կադրերի վարչության նոր ղեկավար Ջոնի Մաքենթին հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի հակառակորդներն այլևս գերատեսչություններում բարձր պաշտոնի չեն ներկայացվի։
Վարչության ղեկավարը հավաքել է գերատեսչությունների ներկայացուցիչներին և խնդրել ներկայացնել անձնանց, ովքեր դեմ են Թրամփին։
Հիմնական փոփոխություններն, ըստ Մաքենթիի, կհետևեն 2020 թ․ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։