ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկությունը հաստատել են էկոնոմիկայի նախարարությունից:
Նշվել է, որ վեջինս պաշտոնից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն։
Ավելի վաղ Հրապարակ-ը գրել էր, որ հոր հետ կապված պատմությունից հետո նախարար Գեւորգ Պապոյանն Աղազարյանի որդուն փոխանցել է, որ ճիշտ կլինի ազատվի աշխատանքից, ՔՊ խորհրդի անդամ Հովսեփ Աղազարյանն էլ գրել է դիմումը։
--00—ԼՀ