Ողբերգական է, ԵԽ-ն լուռ է, Բաքվի «դատավարությունը» անմարդկային աստիճանի ծաղր է․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ա
Փաստաբան Արամ Վարդևանյանը անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությանը»․

«Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա:
470 օրից ավելի մեր Արցախի, մեր նախագահները` Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և մեր այլ Հայրենակիցները պատանդ են, գերի են բաքվում:
 
Մեզանից յուրաքանչյուրը վստահ եմ անասելի տագնապ ու ցավ է զգացել նույն անմարդկային իրավիճակում գտնվող` Ռուբեն Վարդանյանի ուղերձից հետո:
 
Մեկնարկող «դատավարությունը» իրավաբանություն չէ, դա ծաղր է մարդասիրական նվազագույն նորմերի և միջազգային ճանաչում ունեցող նորմերի նկատմամբ, բայց միջազգային հանրությունը լուռ է: Չի եղել համանման անմարդկային աստիճանի մեկ այլ իրավիճակ Եվրոպայի խորհրդի «անդամ» որևէ այլ երկրում, բայց ԵԽ-ն լուռ է
Ժամանակին միջազգային հանրության կողմից ամենածանր մեղադրանքներով հետապնդված, նույնիսկ Աուգուստո Պինոչետի նկատմամբ արտասահմանում տնային կալանք էր ընտրվել, իսկ իր Հայրենիքը` Չիլին պահանջեց իր վերադարձը և ապահովեց այն:
 
Ողբերգական է, որ այս իրականության մեջ ենք, ողբերգական է միջազգային հանրության լռությունը, աբսուրդ է, որ մեր Հայրենակիցների շահերը ոչ մի ձև չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները: Համամարդկային արժեքները չեն կարող վերանալ, ուղղակի չեն կարող»:
 


 

--00—ՍՊ