ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Ըստ «Ռոյթերս» գործակալության` Բաքվում տեղի ունեցող ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությունը» տեղի է ունենում փակ դռների հետևում, և մուտքը թույլատրված է միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցներին:
Ադրբեջանի բանտում են այս պահին գտնվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Դատական ֆարսը կշարունակվի հունվարի 21-ին:
--00—ՍՊ