Բաքվի շինծու «դատավարության» զուգահեռ իրականությունում թիրախավորում են հերոսների ծնողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ыы
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Այն «դատավարությունը», որը տեղի է ունենում Բաքվում, սպասելի սցենարով է զարգանում: Կեղծիքներ, շինծու վկայություններ, մեղադրանք` շատ կանխատեսելի վիճակներ:
 
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը քաղաքական ընդդիմախոսներից, քաղբանտարկյալներից բացի մեր նահատակված հերոսների ծնողներն են:
Մյուս կողմից` ինչի՞ց զարմանանք: Նույն ռեժիմը Եռաբլուրում զոհվածների ծնողներին էր քաշքշում և ոստիկանական բաժանմունքներ քարշ տալիս, նույն ձևով էլ մեղադրական վճիռ է արձակելու:
 
Օրը ցերեկով ընդդիմադիր պատգամավոր են քաշքշում 20-30 հոգով, հարվածում, հայհոյում ու ոչ մի բան, իսկ զոհվածի հոր` Գարիկ Գալեյանին, նախ ներքաշում են սադրանքի մեջ, իսկ հետո էլ մեղավոր կարգում:
Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ` դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ արժանապատվություն, ո´չ էլ մարդամեջ հայտնվելու բարոյական իրավունք:
 
Գարիկը պինդ է` սա էլ կտանի, դա չէ խնդիրը:
Սակայն սա միայն Գարիկի ու նրա ընտանիքի խնդիրը չէ, բոլորիս պարտքն է` արմատախիլ անելու այն չարիքը, որը մեր երկիրը հասցրել է արժեհամակարգային և բարոյականության զրոյական վիճակին»:

 

--00—ՍՊ