Վահե Ենգիբարյանը նշանակվել է ՔԿ որակավորման հանձնաժողովի անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

աա

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 17-ին հրաման է ստորագրել, որով Վահե Ենգիբարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ։

Հրամանում ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վաստակավոր իրավաբան Վահե Գուրգենի Ենգիբարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ՝ երեք տարի ժամկետով:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահին և անդամներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետին»:


 

--00—ՍՊ