ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Մինչ Բաքվում «դատում են» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կեղծ ու շինծու մեղադրանքներով, վարչապետի տիկինը տգիտության մասին բարոյախրատական գրառում է արել յուր ինստագրամյան էջում․
«… երբ մարդը եւ հիմար է, եւ տգետ, եւ ինքնահավան ու մեծամիտ, դրան գումարած` իրեն անսխալական է համարում ու անթերի, նա ուղղակի չարիք է դառնում իր շրջապատի համար: Առավել եւս երբ նա նաեւ իշխանության կրող է, լծակներ ունի ու աթոռով պայմանավորված` կշիռ:
Իշխանական զույգն արդեն տեւական ժամանակ է կորցրել է չափի ու տակտի բոլոր սահմանները, դասեր է տալիս հանրությանը, փորձում է արժեհամակարգ թելադրել, պիտակներ է կպցնում տարբեր` իրենցից գրագետ ու խելացի մարդկանց…»։
«Օրինակ, նրանց թվում է, թե իրենց հանդեպ նեգատիվ վերաբերմունքը պայմանավորված է «կեղծ-սուտ» տեղեկությունների, «հորինվածքների ու լեգենդների» տարածմամբ եւ անգամ «բարեկամական խորհուրդներ» են տալիս` «ռեբրենդինգի» գնալ, «հաղթահարել տգիտությունը»:
«6 տարի լինելով իշխանության, սրանք անգամ չեն հասկացել, որ ոչ մի լեգենդ չի կարող անել ավելին, քան իրենք են արել…»։
#կրթվելընորաձեւէ արշավի նպատակը այս մտքերի հեղինակի հնացած գիտելիքները թարմացնելն է, ինչպես նաեւ հուշելը, որ եւս մեկ անգամ լսի Ընտանեկան փոդքասթ 3-ը, հասկանա, թե այնտեղ ինչի մասին է խոսվում եւ ճանաչի իր տեղը հիբրիդային այս պատերազմում»,- գրել է նա:
--00—ՍՊ