Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությունը» կշարունակվի հունվարի 21-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

դ

Բաքվի զինվորական դատարանում սկսվել է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությունը»։

Դատական ​​ֆարսը կշարունակվի հունվարի 21-ին:

Ադրբեջանի բանտում են այս պահին գտնվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
 

--00—ՍՊ