Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործը կքննվի առանձին վարույթով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

սս

 

Բաքուն Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցած շինծու գործը կքննի առանձին վարույթով, «դատական նիստը» Բաքվում կշարունակվի հունվարի 27-ին։

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը երկու միջնորդություն են ներկայացրել՝  Վարդանյանի գործը միավորել մյուս 15 գործերի հետ, տրամադրել լրացուցիչ ժամանակ՝ գործի նյութերն ուսումնասիրելու համար։

Սակայն Ադրբեջանցի դատախազն առարկել է առաջին միջնորդության դեմ, երկրորդ միջնորդությունը դատարանը բավարարել է։ Ռուբեն Վարդանյանին տրամադրվել է լրացուցիչ 10 օր՝ գործի նյութերին ծանոթանալու համար։


 

--00—ՍՊ