Ընդդիմությունը վերածվել է սալոնային փիսիկների, ինչի՞ եք սպասում, Բաքվում հայերի են դատում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Մեր համազգային ամոթն է, որ հայերը Բաքվում դատվում են , իսկ ՀՀ իշխանությունը լուռ է։ Երեսունհինգ տարի առաջ՝ այս օրերին, Բաքվում մորթում էին հայերին, Ալիևը հատուկ է ընտրել այս օրը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ 

«Այս դատական ֆարսի նպատակն է ՀՀ-ն ներսից պայթեցնել, ժողովուրդը չպետք է հավատա դրան, ֆեյք ցուցմունքներ են կորզվելու։ Բոլոր կեղծ բացահայտումների նպատակն է լինելու ընտրություններին Փաշինյանի իշխանությունը ամրապնդելը»,- հավելեց նա։ 

Անդրադառնալով սոցիալական խնդիրներին, հարկային քաղաքականությանը, Զոհրաբյանը նշեց, որ փոքր, միջին ձեռնարկությունները մեծ խնդիրների առաջ են կանգնելու․ «Վզները և փորերը հաստացրած օլիգարխներին եռակի, քառակի հարստացնելու խնդիր է դրված, փոքր, միջին բիզնեսը մեռնելու է, ժողովրդի վզին պարան է գցած՝ գնաճ, հարկերի բարձրացում։ Ընդդիմությունը պետք է օգտվեր հասարակության դժգոհություններից, բայց ընդդիմությունը վերածվել է պանելային քննարկում կազմակերպող սալոնային փիսիկների»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ