Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ա

Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել ՀԱՄԱՍ-ի հետ Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։

«Բոլոր ասպեկտները դիտարկելուց հետո՝ քաղաքական, անվտանգության և հումանիտար, Ազգային անվտանգության նախարարական կոմիտեն  առաջարկել է կառավարությանը հաստատել հրադադարի ծրագիրը», - ասված է հայտարարության մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 


 

--00—ՍՊ