Դիտորդներն անդրադարձել են Հայաստանի ու ԱՄՆ միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

աա

Ամերիկայի ձայն․ Դիտորդներն անդրադարձել են Հայաստանի ու ԱՄՆ միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթին

Փաստաթուղթն ամերիկյան կողմից ստորագրած պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ կանոնադրության համաձայն ստեղծվելիք հանձնաժողովը հիմք է տալիս առանցքային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Դրանց թվում են տնտեսությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը, ժողովրդավարությունը և արդարադատությունը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ փաստաթուղթը կնպաստի Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը։

Իր հերթին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, թե Երևանն ու Վաշինգտոնը հասել են գործընկերության կարևոր մակարդակի՝ բարդ միջազգային հարաբերությունների համատեքստում։ Միրզոյանը հայտնել է միջուկային ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության շուրջ բանակցությունների մեկնարկի և «Իսլամական պետության» դեմ համաշխարհային կոալիցիային միանալու մտադրության մասին։

Նշենք՝ ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու նախաձեռնության օրինագծին։


 

--00—ՍՊ