Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

աա

Վրաց-հայկական սահման տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հայտնում է Sputnik Грузия-ն։ 

Բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում: Նույն մայրուղու 111-146 կմ-ում երթևեկությունն արգելվում է ավելի քան 22 նստատեղ ունեցող ծանր բեռնատարների և տրանսպորտի համար:

--00—ՍՊ