ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից դատապարտել են Բաքվում հայերի նկատմամբ կեղծ «դատավարությունը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

ս

Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը դատապարտել է Բաքվի բանտերում ապօրինի և շինծու մեղադրանքներով պահվող հայերի նկատմամբ հունվարի 17-ին մեկնարկած դատական գործընթացները՝ կոչ անելով ԱՄՆ պետքարտուղարությանը պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակարգի դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Դինա Տիտուսի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«18 հայ քաղբանտարկյալներ գաղտնի վարույթով կանգնել են դատարանի առաջ՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներից հետո»,-նշել է Տիտուսը։

Ներկայացուցիչների պալատի անդամը դատապարտել է Բաքվի դատարանում մեկնարկած ապօրինի ու շինծու գործընթացները և կոչ արել ԱՄՆ պետքարտուղարությանն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

--00—ՍՊ