ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
24News-ը կապ հաստատեց դերասան, թատերագիր Վահրամ Սահակյանի հետ, վերջինս հերքեց քրեական վարույթի վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով.
«Չկա տենց բան: Ես արձակուրդում եմ, հետո կխոսենք»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: ՔԿ-ից փոխանցել էին, որ Վահրամ Սահակյանի դեմ գործ է հարուցվել «ատելության խոսք» տարածելու հիմքով։
Մերի Մանուկյան