ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա փուլին»։
Բայրամովը նշել է, թե «խաղաղության գործընթացի առաջխաղացմանը» վնասող հանգամանքներ կան՝ ընդգծելով Հայաստանի Սահմանադրությունը, ՀՀ-ում ընդդիմադիր ուժերին և սպառազինությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի և տարածաշրջանային հարցերի շուրջ:
--00—ՍՊ