IBA Champions Night․ հաջող մեկնարկ՝ Հայաստանի ընտրանու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

ss



Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած IBA Champions Night-ի շրջանակում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաջող ելույթներ է ունեցել։ 

Արթուր Բազեյանը գեղեցիկ հաղթանակ է տարել ալբանացի Արդիթ Մուրջայի նկատմամբ։ Գուրգեն Մադոյանն ուժեղ է գտնվել ուզբեկ Կուդրատիլո Աբդուկախորովից, Նարեկ Մանասյանը՝ նիգերիացի Օսթին Նամդիից։

Դավիդ Չալոյանը 1/4 եզրափակիչի շրջանակում մրցել է Ռուսաստանը ներկայացնող Վիտալի Խուդակովի հետ։ Հայ բռնցքամարտիկը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։

Armsport

--00—ՍՊ