Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

սս

Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղեկությունը 24News-ին հաստատեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

«2025 թվականի հունվարի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- ասաց ՔԿ խոսնակը:

329-րդ հոդվածը իրենից ենթադրում է 
ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը: 

Իսկ 2-րդ մասի 3-րդ կետը`
հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելության խոսք տարածելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Մերի Մանուկյան