Բախվել են «Honda»-ն ու օտարերկրացու մոպեդը. վերջինը կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

a

 

Այսօր՝ հունվարի 18-ին, մոպեդի և ավտոմեքենայի մասնակցությամբ բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում՝ «50-ամյակի» հուշարձանի հարևանությամբ բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը: 
 
Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները և օպերատիորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: 


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մոպեդավարի ինքնությունը:  


Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

--00—ՍՊ