ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով։ Այդ մասին հայտնում է Շարժման մամուլի ծառայությունը․
«Անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելու մասին զանգվածային լրատվության միջոցներում տարածվող տեղեկություններին, ցանկանում ենք նշել, որ Սրբազան Հոր այցը հարևան երկիր կրում է մասնավոր բնույթ։
Օգտվելով Թեհրանում գտնվելու առիթից՝ Սրբազան պայքարի առաջնորդը նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ, որի մասին տեղեկացրել ենք։ Իսկ այսօր երեկոյան Բագրատ Սրբազանը կհանդիպի Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- ասված է հայտարարության մեջ։
--00—ՍՊ