ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը անդրադարձել է Բաքվում տեղի ունեցող ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությանը»․
«Բաքվում ընթացող կեղծ դատավարություններն իրավական չեն
Այն դեպքում, երբ պետությունը չի գործարկում անհրաժեշտ բոլոր միջոցները՝ այդ թվում միջազգային իրավական գործիքակազմը, հիմնավոր պետք է համարել նաև Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքական հետապնդում իրականացնելու կասկածը։
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ Բաքվի ռեժիմը վերածելու է այդ գործընթացը հակահայկական քարոզչական շոուի՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը կոչ է անում լրատվամիջոցներին, մեկնաբաններին, սոցիալական հարթակներում ակտիվ օգտատերերին.
Առավելագույնս զգուշությամբ լուսաբանել գործընթացը, որպեսզի ակամա չնպաստել ադրբեջանական կողմի հակահայկական քարոզչական ուղերձների լրացուցիչ տարածմանը;
Հնարավորինս մանրակրկիտ կերպով ստուգել դատավարության վերաբերյալ՝ ադրբեջանական, ինչպես նաև ոչ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված լուրերը, զերծ մնալ կասկածելի որևէ նյութ տարածելուց;
Զերծ մնալ հայ քաղբանտարկյալների լուսանկարները, տեսանյութերը տիրաժավորելուց՝ հասկանալով, որ ադրբեջանական կողմը դաշտ է բաց թողնելու միայն այնպիսի տեսաձայնային նյութեր, որոնք կարող են մեկնաբանվել ի վնաս հայ բանտարկյալների»։
--00—ՍՊ