ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին արտաքսել երկրից, երբ նա վերադառնա Սպիտակ տուն, ասել է Heritage Foundation վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Նայլ Գարդիները։
2023 թվականի մայիսին Heritage Foundation-ը դիմել է դատարան՝ հասանելիություն ունենալու արքայազն Հարիի ներգաղթի փաստաթղթերին և պարզելու, թե արդյոք նա օրինական կերպով է թույլտվություն ստացել մնալ ԱՄՆ-ում, հաշվի առնելով, որ նա ընդունել է թմրանյութեր օգտագործելը, այդ թվում՝ մարիխուանա, կոկաին և հալյուցինոգեն սնկերը:
Հունիսին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հրաժարվել է հաստատել կամ հերքել, թե արդյոք արքայազն Հարիի պոտենցիալ անօրինական մուտք գործելու մասին գրառումներ ունի՝ խախտելով դատարանի որոշումը: Ինչպես նշում է պարբերականը, Թրամփը «բարկացել է», որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «պաշտպանում է Հարիին»՝ դատարանին չտրամադրելով անհրաժեշտ փաստաթղթերը։
--00—ՅՄ