ՊՆ ՌՈ պետը հանձնարարականներ է տվել կարգապահության ամրապնդման աշխատանքները շարունակելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

photo_2025-01-18_19-54-20

Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփման վերաբերյալ: 

Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները՝ ըստ համակարգման ուղղությունների ներկայացնելով կատարված աշխատանքները, մասնավորապես՝ 2024 թվականի ընթացքում զորամասերում և բանակային դիրքերում ՌՈ-ի իրականացրած օպերատիվ-կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումները։

ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել՝ զինված ուժերում կարգապահության ամրապնդմանն ուղղված թիրախային աշխատանքները շարունակելու, ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը խորացնելու և փոխվստահության մթնոլորտն ամրապնդելու վերաբերյալ:

--00—ՅՄ