ԵԱՏՄ-ում հայտարարել են՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը մոտ ապագայում ուժի մեջ կմտնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

աա

ԵԱՏՄ-ում հայտարարել են՝ Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը  մոտ ապագայում ուժի մեջ կմտնի, ընթացակարգերն ավարտվել են։ Հայտնել է ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնևը։

«Ներկայումս ԵԱՏՄ-ում ավարտվել են Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը։ Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս դրանք կավարտվեն նաև Իրանում», - ասել է նա՝ գործարար համայնքի հետ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խորհրդատվական հանդիպման ժամանակ։ 

Ընդ որում, Անդրեյ Սլեպնևն ընդգծել է, որ առևտրատնտեսական փոխգործակցության աճի առկա ողջ ներուժն իրացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն զարգացնել համագործակցությունը միջպետական մակարդակում փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ, այլև աջակցել գործընկեր երկրների գործարար շրջանակների միջև շփումների ամրապնդմանը։ 

--00—ՍՊ