ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Իրանի ԶՈւ-ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկիցների ողբերգական դեպքին։
Հայտարարության մեջ նշվել է, որ ուղղաթիռի վթարի պատճառը բացառապես բարդ եղանակային պայմաններն են և տարածաշրջանի աշխարհագրական առանձնահատկությունները:
Իրանի ԶՈւ շտաբից նշել են, որ տեխնիկական հետազոտությունների հիման վրա կազմված երեք պաշտոնական զեկույցները հաստատում են, որ ուղղաթիռի վթարի միակ պատճառը «եղանակային բարդ պայմաններն ու տարածաշրջանի աշխարհագրական բնութագրերն են»։ Զեկույցներում նշվում է, որ այնպիսի վարկածներ, ինչպիսիք են տեխնիկական անսարքությունները, դիվերսիաները, ահաբեկչությունները, պայթյունները կամ կիբերհարձակումները, չեն հաստատվում։
Բացի այդ, հայտարարության մեջ կոչ է արվում զանգվածային լրատվության միջոցներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև Մեջլիսի (Իրանի խորհրդարան) պատգամավորներին զերծ մնալ ոչ կոմպետենտ և զգացմունքային մեկնաբանություններից, որոնք կարող են հասարակական անհանգստություն առաջացնել և բարենպաստ պայմաններ ստեղծել մանիպուլյացիաների համար:
--00—ՍՊ