ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Նյուրնբերգյան դատավարություն կազմակերպի, պրոպագանդիստական մեծ շոու է սպասվում, Ռուբեն Վարդանյանը զգուշացրեց, որ Հայաստանի դեմ կեղծ մեղադրանքներ են ներկայացվելու։ Ակնհայտ է, որ կորզելու են ինչ-ինչ հայտարարություններ, որոնք ՀՀ ժողովրդի դեմ են օգտագործվելու։ Որքանո՞վ ենք պատրաստ ոչ միայն հակադարձելու, այլև՝ այդ թույնի ալիքին դիմադրելու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը։
«Վերջին շրջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը ոչ միայն չի եղել հայ-ադրբեջանական շփումների օրակարգում, այլև՝ միջազգային կառույցների հանդիպումների ժամանակ չի խոսվել, հակառակը՝ իշխանության կողմից ակնարկներ են արվել այս կամ այն բանտարկյալի հանդեպ։ Փաշինյանը ոսկե շանս է Բաքվի համար, ամեն ինչ արվելու է նրա իշխանությունը երկարացնելու համար, նրա իշխանությանը վնասող որևէ հայտարարություն չի արվի Բաքվից»,- ավելացրեց բանախոսը։
Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծ խնդիրների առաջ է կանգնած, իշխանությունը փոխանակ այդ հարցերին լուծումներ բերի, զբաղված է այլ գործերով. խնջույքներ, հաճույքներ։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։