ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Հարավային Կորեայի դատարանը որոշել է կալանավորել նախագահ Յուն Սոկ Յոլին, ով մեղադրվում է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի մեջ, հայտնում է Yonhap գործակալությունը։
«Սեուլի Արևմտյան շրջանային դատարանը… նախագահ Յունի երեկվա հարցաքննությունից հետո, ով կասկածվում է ապստամբություն ղեկավարելու և իր պաշտոնական լիազորությունները գերազանցելու միջոցով իշխանության իրականացմանը խոչընդոտելու մեջ… այսօր հայտարարեց, որ մտավախություն կա, որ մեղադրյալը կվերացնի ապացույցները, նրան կալանավորելու որոշում է կայացվել»,- գրում է գործակալությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվել է Կորեայի Հանրապետության գործող նախագահը։ Ձերբակալման օրդեր է տրվել այն բանից հետո, երբ Յուն Սոկ-Յոլը երեք անգամ չի ներկայացել հարցաքննության։
Հարավային Կորեայի օրենսդրությունը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել գործող պետության ղեկավարին՝ խռովության և դավաճանության մեղադրանքով: Ռազմական դրության դեպքերի պատճառով Յոլը կասկածվում է ապստամբություն կազմակերպելու մեջ՝ որպես դավադիրների առաջնորդ։
Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը նրան իմփիչմենթի ենթարկեց ռազմական դրության դեպքերի պատճառով, սակայն մինչև Սահմանադրական դատարանի որոշումը նրա լիազորությունները համարվում են կասեցված։
--00—ՅՄ