Հրդեհ՝ Վանաձորի կոշիկի վերանորոգման կրպակներից մեկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

հ.j

Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 24 հասցեի մոտ կրպակ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը և մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այրվել է կոշիկի վերանորոգման կրպակը։

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ