ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները: 5325 ընտրական տեղամասերն աշխատելու են ժամը 8:00-ից մինչև 20:00-ն: Արտերկրում քվեարկություն նախատեսված չէ։
Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, այդ թվում ՝ հանրապետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Մյուս թեկնածուներն են՝ Օլեգ Գայդուկևիչը (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Աննա Կանոպացկայան (գործարար, անկուսակցական), Սերգեյ Սիրանկովը (Բելառուսի կոմունիստական կուսակցություն), Ալեքսանդր Խիժնյակը (Աշխատանքի ու արդարության հանրապետական կուսակցություն)։
Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, կհայտարարվի ընտրությունների երկրորդ փուլ։
--00—ՅՄ