ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Հարավային» զորախմբավորման կառավարման կետում, ծանոթացել այնտեղ կիրառվող ռոբոտային համալիրներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սանչիկը, ինչպես նաև խմբավորման շտաբի անդամները նախարարին ներկայացրել են ռազմական հատուկ գործողության գոտում տիրող իրավիճակը, իրենց պատասխանատվության գոտում մարտական առաջադրանքների կատարման ընթացքը։
--00—ԼՀ