ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել․
«Այսօր Կենտրոնական բանկը պետական գրանցումից հանել է դեռևս 2002 թվականին սնանկացած և 2003 թվականին լուծարված Արդշինբանկ բաց բաժնետիարական ընկերությունը: Հայտնում ենք, որ Արդշինբանկ փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով, որևէ կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ և չի հանդիսանում այդ բանկի իրավահաջորդը:
Սույնով պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.01.2025 թվականի որոշմամբ նույն օրվանից գրանցումից հանված (գործունեությունը դադարեցված) «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ը որևէ առնչություն չունի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման համարը՝ 83, գրանցման ամսաթիվը՝ 25.02.2003թ.) հետ և չի հանդիսանում վերջինիս իրավանախորդը»:
--00—ՍՊ