ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
CNN-ը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան, հայտնել է հեռուստաալիքը։
Թրամփը պաշտոնապես հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Նա հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ զրույցը շատ արդյունավետ է անցել։ Քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկ հարցեր և մի շարք այլ թեմաներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել են՝ անհրաժեշտ է դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։
--00—ՍՊ