ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հեռավորարևելյան, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի զսպումը համարում է իր պաշտպանական ռազմավարության առանցքային առաջնահերթություններից մեկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Ուկրաինային աջակցող կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Մենք բախվում ենք կոմունիստական Չինաստանի նման մրցակցի, որն ունի կարողություն և մտադրություն՝ սպառնալու մեր հայրենիքին և հիմնական ազգային շահերին հեռավորարևելյան, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում», - ասել է Պենտագոնի ղեկավարը՝ ընդգծելով տարածաշրջանային կայունության ապահովման համար ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացման կարևորությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ