Թրամփը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո նախատեսում է զանգահարել Զելենսկիին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ЫЫ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո նախատեսում է զանգահարել Վոլոդիմիր Զելենսկիին։ Թրամփը հայնտնել է՝ Զելենսկիի կտեղեկացնի կայացած զրույցի մասին։ Այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social կայքում։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու շուրջ․

«Մենք համաձայնեցինք, որ մեր թիմերը պետք է անհապաղ բանակցություններ սկսեն, և մենք կզանգահարենք Ուկրաինայի նախագահ Զելենսկիին՝ նրան այդ զրույցի մասին տեղեկացնելու համար։ Դրանով ես կզբաղվեմ հենց հիմա», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։ 

Թրամփի խոսքով՝ երկու առաջնորդներն էլ համաձայնել են, որ ցանկանում են վերջ դնել Ուկրաինական հակամարտությունում միլիոնավոր մահերին: Նրանք նաև համաձայնել են սերտորեն աշխատել այդ հարցի շուրջ, մասնավորապես, այցելել միմյանց երկրներ։ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ իր ջանքերը հաջողություն կբերեն Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում։

--00—ՍՊ