ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է Բաքվում պատանդառված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությանը․
«Բավական վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ տեղի ունեցող դատավարությունում։
Ադրբեջանի դատախազության «մեղադրանքները» ամբողջովին տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության դեմ «մեղադրանքների»։ Մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմից բացի որպես հանցագործություն է ներկայացվում 2020թ․ պատերազմը, 2016թ․ ապրիլյան պատերազմը, 2020թ․ Տավուշյան մարտերը։
Ընդ որում, բոլոր «հանցագործություն» պատերազմները իրականացվել են Հայաստանի Հանրապետության կողմից։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի կողմից «պատճառված վնասը» կազմում է ավելի քան 11 մլրդ դոլար։
Անկհայտ է, որ Ադրբեջանը այս ամենը շարունակելու է օգտագործել Հայաստանի դեմ, որի մասով իշխանությունների լռությունը հանգեցնելու է լուրջ խնդիրների»։
--00—ՍՊ