Քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ֆֆ

Փետրվարի 12-ին, ժամը 18։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կամրջի վրա հուզված վիճակում գտնվող քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ հոգեբանը ցուցաբերել համապատասխան հոգեբանական աջակցություն։

--00—ՍՊ