ԲՏԱ նախարարությունը Հնդկաստանում գիտահետազոտական մշակումների շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ԴԴ

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (Defence Research & Development Organisation, DRDO) ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Դոկտոր Սամիր Վ. Կամատի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ գիտահետազոտական մշակումների հեռանկարների, ինչպես նաև ռազմատեխնոլոգիական ոլորտում միջգերատեսչական կապերի զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

--00—ՍՊ