ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, շտապօգնության ենթակայանից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Րաֆֆու փողոցում 61-ամյա տղամարդ կա գլխի վնասվածքով։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՆԳՆ-ից:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել ավազակային հարձակում։ Ոստիկանները փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր, գազային ատրճանակի պարկուճներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- տեղեկացնում են ՆԳՆ-ից։
--00—ՍՊ