ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը ճեղքել է Արևմուտքի հակառուսական շրջափակումը, ռուս-ամերիկյան պաշտոնական շփումները սկսվել են ապասառեցվել, հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել ռուս-ամերիկյան երկխոսության մեջ լուրջ տեղաշարժերի մասին, բայց փակուղուց դուրս գալու ճանապարհը նախանշված է պետությունների ղեկավարների կողմից:
--00—ՍՊ