Երևանի մետրոպոլիտենում իրականացրել ենք 6.3 միլիարդ դրամի ներդրում․ Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ՍՍ
Երևանի քաղաքապետ Տիգրան ԱՎինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Վերջին երկու տարվա ընթացքում Երևան մետրոպոլիտենում իրականացրել ենք 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների հարմարավետության բարձրացման համար։

Տեղադրվել են ժամանակակից շարժասանդուխքներ,
Վերանորոգել և երթուղի ենք դուրս բերել նախկինում չշահագործվող վագոնները՝ մեծացնելով մետրոպոլիտենի թողունակությունը,
Նորացվել է օդափոխման համակարգը,
Կատարվել են մի շարք այլ բարելավումներ, որոնք ապահովում են մետրոյի ավելի անվտանգ և հարմարավետ գործարկումը։

Բացի այդ, ներկայացրել ենք 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ նոր վագոնների ձեռքբերման համար, ինչը հնարավորություն կտա մարդկանց օգտվել նորարարական, հարմարավետ և որակյալ ծառայություններից»։

 

--00—ՍՊ