Թրամփը պնդում է, որ Զելենսկին, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խաղաղություն է ցանկանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

dd

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ, զրույցը, նրա խոսքով,  շատ լավ է անցել։ Թրամփը պնդում է, որ Զելենսկին, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խաղաղություն է ցանկանում։ 

Թրամփը հայտնել է, որ Զելենսկիի հետ քննարկել է հանդիպումը, որը տեղի կունենա ուրբաթ օրը Մյունխենում։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն: ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ այս հանդիպման արդյունքները դրական կլինեն։

Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին նշել է․

«Երկար զրույց՝ խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության մասին։

Զրուցել ենք մեր տեխնոլոգիական հնարավորությունների, ԱԹՍ-ների և ժամանակակից այլ արտադրության մասին։ Նախագահ Թրամփն ինձ տեղեկացրել է Պուտինի հետ իր զրույցի մանրամասների մասին»։ 

--00—ՍՊ