ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Միջազգային դատարաններ հայցեր ներկայացնելով, Բաքուն Հայաստանին անկյուն քշելու, մինչև վերջ մերկացնելու, ստորացնելու քայլ է անում, նրանք խաղաղության նպատակ չունեն, ուզում են պահել «մուրճի» տակ։ Ադրբեջանը թքած ունի ՀՀ-ի պարզած ձեռքի և խաղաղության պայմանագրի վրա, նրա նպատակը Հայաստանը ոչնչացնելն է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։
Անդրադառնալով Բաքվի դատավարություններին և Փաշինյանի այն հայտարարությանը, որ ցուցմունքներ են կորզում Հայաստանի դեմ, Նորիկյանն ասաց` հարց է առաջանում, թե այդ տվյալներն ինչպես են Փաշինյանին հայտնի դարձել․ «Խորքային բարդ խաղ է գնում, Փաշինյանին Բաքվի մեկուսարանից տվյալներ են փոխանցվել, նրանց թանկ գնով վաճառել են ուզում, Փաշինյանը չի ցանկանում վճարել այդ գինը»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։